Մայա Փանջիկիձե. Ավարտվել է Վրաստանի հետ ԵՄ-ի վիզային ռեժիմի ազատականացման առաջին փուլը

Մայա Փանջիկիձե. Ավարտվել է Վրաստանի հետ ԵՄ-ի վիզային ռեժիմի ազատականացման առաջին փուլը

Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն հայտարարել է, որ ավարտվել է Վրաստանի հետ ԵՄ-ի վիզային ռեժիմի ազատականացման առաջին փուլը, կողմերը պատրաստ են անցում կատարել հաջորդ փուլին:

Եվրահանձնաժողովը հրապարակել է ԵՄ-ի ու Վրաստանի միջև վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների պլանի գործարկման երկրորդ հաշվետվությունը, որում հաստատվում է, որ Վրաստանը կատարել է վիզային երկխոսության առաջին փուլի պահանջները:

Փանջիկիձեի խոսքերով՝ Եվրահանձնաժողովը բարձր է գնահատել Վրաստանի կատարած աշխատանքը, ինչը մեծ քայլ է վիզային ռեժիմի ազատականացման պլանի իրագործման տեսանկյունից, և վերջին հաշվով հանգեցնելու է ԵՄ-ի ու Վրաստանի միջև գոյություն ունեցող վիզային ռեժիմի վերացմանը:

Կարճ հասցե: javakhq.info/u/3489.html
Վրաստան Վրաստան ԵՄ ԵՎրահանձնաժողով

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :