Միխեիլ Սաակաշվիլի. Վրաստանի ցուցանիշները վատթարացել են գրեթե կրկնակի անգամ

Միխեիլ Սաակաշվիլի. Վրաստանի ցուցանիշները վատթարացել են գրեթե կրկնակի անգամ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դժգոհություն է հայտնել Doing Business 2015 միջազգային վարկանիշային աղյուսակում իր երկրի դիրքերի կապակցությամբ՝ չնայած նրան, որ հետխորհրդային երկրներից առաջատարը Վրաստանն է, որը զբաղեցրել է 15-րդ տեղը: 

Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ իր նախագահության ժամանակ Վրաստանը Համաշխարհային բանկի այդ վարկանիշային աղյուսակում 127-րդ տեղից առաջադիմել է մինչև 8-րդ հորիզոնականը.

«Դեռ որևէ երկիր նման կարճ ժամանակահատվածում չի ունեցել այդպիսի առաջընթաց: Ես շատ հպարտ էի այդ արդյունքով, որը երկրին բերեց բազմաթիվ ներդրումներ ու ապագայի հանդեպ մեծ հեռանկարներ: Դրա համար էլ ես ցավում եմ, որ այս տարի Վրաստանի ցուցանիշները վատթարացել են գրեթե կրկնակի: Դա սպառնում է տնտեսական անկմամբ»:

Կարճ հասցե: javakhq.info/u/3487.html
Վրաստան Համաշխարհային բանկ վարկանիշ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :