Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեղադրել է Սաակաշվիլու կուսակցությանը երկրում անկարգություններ հրահրելու համար

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեղադրել է Սաակաշվիլու կուսակցությանը երկրում անկարգություններ հրահրելու համար

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանում նախկինում իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը նոյեմբերի 15-ին Թբիլիսիում պլանավորած ակցիայի ժամանակ սադրանք է նախապատրաստում: 

«Զավեշտալի կլինի խոսել դավաճանների հայտարարած ակցիայի մասին, սակայն ես կարտահայտվեմ կարճ: Ինձ ասել են, որ ՄԱՇ-ի ներկայացուցիչները մտադիր են շրջաններում ապրող կարիքավոր քաղաքացիներին վճարել 15-ական լարի՝ նրանց Թբիլիսի բերելու, իրենց առջևում կանգնեցնելու ու անկարգություններ հրահրելու համար»:

Ղարիբաշվիլու խոսքերով՝ առավել ցինիկ է հնչում այն թեման, որին իրենց ակցիան նվիրել են ՄԱՇ-ի ներկայացուցիչները: Ակցիան անցկացվելու է «Վրաստանը փրկել Աբխազիան ու Հարավային Օսիան ռուսական անեքսիայից»:

Նա ընդգծել է, որ բոլորին է հայտնի, որ Ցխինվալի օկուպացումն ու Աբխազիայի Կոդորի կիրճի կորուստը Սաակաշվիլու գլխավորած ՄԱՇ-ի պատճառով է եղել. «Մենք ստացանք ևս 25.000 փախստական: Ի՞նչ հիմքով են նրանք ցանկանում անցկացնել ակցիան»:

Կարճ հասցե: javakhq.info/u/3486.html
Վրաստան ՄԱՇ անկարգություններ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :