Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա

Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ֆրանսիան հաստատել է իր լիակատար աջակցությունը Վրաստանի ամրապնդմանը ՆԱՏՕ-ում: Այս մասին հայտնել է Փարիզում Պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը իր վրացի գործընկերոջ՝ Ալասանիայի հետ հանդիպման ժամանակ:

Կողմերը քննարկել են ռազմական ոլորտում երկու երկրների համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցերը: Նախարարները քննարկել են նաև Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարները, ինչպես նաև Ուելսի գագաթնաժողովի արդյունքները, որտեղ Վրաստանը ստացել է փաթեթ:

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը իր վրացի գործընկերոջը շնորհակալություն է հայտնել վրացական խաղաղապահ կոնտինգենտի ԵՄ գործողությանը մասնակցելու համար, որը տեղի է ունեցել Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում: 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը:

Հանդիպման ընթացքում Ալասանիան կարևորել է երկու երկրների միջև համագործակցությունը: 

«Ռազմական համագործակցությունը երկու երկրների միջև աճում է օրեցօր: Մենք քննարկել ենք կոնկրետ հարցեր վրաց-ֆրանսիական ռազմական և ռազմատեխնիկական  համագործակցության վերաբերյալ:

Սա վերաբերում է ռազմական փոխգործունակությանը: Մենք նաև խոսել ենք երկկողմ բարձր մակարդակի հանդիպումների անհրաժեշտության և կարևորության մասին, որը կբերի երկու երկրների ռազմավարական հարաբերությունների մակարդակի բարձրացմանը», - ասել է Ալասանիան:

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը Ալասանիայի խոսքերից հետո նշել է, որ Ֆրանսիան կաջակցի Վրաստանին ՆԱՏՕ-ի կազմ մուտք գործելու համար: 

Ֆրանսիա այցի ընթացքում Վրաստանի պաշտպանության նախարարը մասնակցել  է գլոբալ անվտանգության միջազգային կոնֆերանսին: 

Ալասանիան Ֆրանսիայից հետո պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա:

Կարճ հասցե: javakhq.info/u/3485.html
Վրաստան Գերմանիա ՆԱՏՕ Ֆրանսիա

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :