Երիտասարդ առաջնորդների մի խումբ Եվրոպաից եկել են Վրաստան ազգային փոքրամասնությունների խնդիրների ուսումնասիրության համար

Երիտասարդ առաջնորդների մի խումբ Եվրոպաից եկել են Վրաստան ազգային փոքրամասնությունների խնդիրների ուսումնասիրության համար

Երիտասարդ առաջնորդների մի խումբ Եվրոպաից եկել են Վրաստան ազգային փոքրամասնությունների խնդիրների ուսումնասիրության համար: 

Նրանք եկել են այն եզրակացության, որ Թբիլիսիում խոսում են Ջավախքի հիմնախնդիրների մասին, մինչդեռ Ջավախքում լռում են այդ մասին:

Ախալքալաքում  «Կորիզ» երիտասարդ առաջնորդների խումբը Եվրոպայի 13 երկրներից  հանդիպել են տեղի հասարակական կազմակերպությունների, կրոնական ու տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ:

«Կորիզ»-ը 35 անդամներից բաղկացած, ազգությամբ հայ և հրեա երիտասարդ առաջնորդների խումբ է, ովքեր ուսումնասիրում, ծանոթանում են Վրաստանում ազգյաին փոքրամասնությունների խնդիրներին, թե ինչպես են կարողանում պահպանել իրենց էթնիկ տեսակն ու միաժամանակ ինտեգրվել Վրաստանի քաղաքական, հասարակական ու մշակութային կյանք: Ծրագրի ընթացքում Թբիլիսիում  նրանք հանդիպումներ են ունեցել  բարձրաստիճան պաշտոնյաների և կրոնական  առաջնորդների հետ:

«Կորիզի» անդամները Ախալքալաքում 2 հանդիպում են ունեցել հասարակական կազմակերպությունների և տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ, և առանձին հանդիպում տեղի կրոնական առաջնորդների հետ: Երիտասարդները հանդիպումներին ուղղեցին  տարաբնույթ հարցեր.  

Վրաստանում և հատկապես Ջավախքում Հայ Առաքելական եկեղեցու խնդիրների վերաբերյալ, հայոց լեզվի տարածաշրջանային կարգավիճակի, մշակութային կյանքի, գործազրկության, կրթական պայմաների, մարդկանց ապրելակերպի, Վրաստան-Հայաստան հարաբերությունների խաչմերուկում Ջավախքի վիճակի և այլնի մասին:

Ավստրիայից ժամանած Մարինա Սարգսյանի մոտ, ինչպես նաև «Կորիզի» մյուս անդամների, հակասական տպավորություն է ստեղծվել. 

«Հետաքրքիր է Թբիլիսում բոլորը կարծես միաձայն ասում էին, որ պետությունը լուրջ խնդիրներ ունի կապված ազգային փոքրամասնությունների հետ: Սակայն այստեղ մի տեսակ կաշկանդված են պատասխանում մեզ հուզող հարցերին և ասում են որ խնդիրներ չունեն: Հասկանալի է, որ կան լուրջ խնդիրներ: Հանդիպման ավարտին միայն Արտակի (Արտակ Գաբրիելյան) խոսելուց իմացանք լուրջ խնդիրների մասին»:

Նշենք, որ «Կորիզ»-ի անդամների հուզող հարցերին պատասխանում էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանը, Ախալքալաքի Շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը, Շրջանային վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանը, վարչության նախագահի տեղակալ Նաիրի Իրիցյանը, Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանը, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ Սեդա Մելքումյանը, Հայկական Երիտասարդական կենտրոնի ներկայացուցիչ Արփի Միրաքյանը, Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը, Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանը և Հայր Ալեքսանդրը:

Կարճ հասցե: javakhq.info/u/3483.html
Ախալքալաք Եվրոպա Ջավախք Վրաստան Թբիլիսի

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :