Գեորգի Մարգվելաշվիլի.Մենք աբխազների ու օսերի թշնամիները չենք

Գեորգի Մարգվելաշվիլի.Մենք աբխազների ու օսերի թշնամիները չենք

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում անդրադարձել է Աբխազիայի խնդրին.

«Եվրոպայում երկրները ստեղծվել են բազմաթիվ սկզբունքներով, սակայն մեկ բան հստակ է, ոչ մի ժողովուրդ ու էթնոս չի անհետանում քարտեզից, բոլորն ունեն հեռանկար ու ապագա: Մենք աբխազներին առաջարկում ենք նույնը:

Վրաստանն այնպիսի երկիր է, որի շրջանակում նրանք ունեն հեռանակար, եվրոպական ապագա, ժողովրդավարական հասարակություն կառուցելու, իրենց ինքնությունը ցուցադրելու հնարավորություն: 

Մեր հասարակությունը շատ խնդիրներ է վերապրել, բոլոր ուղղություններով եղել են բազմաթիվ սխալներ, և այնուամենայնիվ, մենք պետություն ենք, որում աբխազներն ու օսերն ունեն ապագա՝ որպես էթնոսներ, ժողովուրդներ:

Մենք կարող ենք մանրակրկիտ քննարկել, թե պետական կառուցվածքի ինչպիսի հեռանկարի շուրջ կարող ենք պայմանավորվածության գալ: Սակայն ելակետը պետք է լինի այն, որ մենք՝ վրացիներս, ցանկանում ու հավատում ենք միասնական, եվրոպական, ժողովրդավարական, ժամանակակից պետություն կառուցելուն, որի շրջանակներում թե՛ աբխազները, թե՛ օսերն առանց վիզայի կշրջեն Եվրոպայում: Դա մեր ընտրությունն է: Մենք աբխազների ու օսերի թշնամիները չենք»:

Կարճ հասցե: javakhq.info/u/3480.html
Վրաստան աբխազներ օսեր ժողովրդավարություն

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :