Հարավային Օսիայի իշխանությունները անհետաքրքիր են անվանել «վրացական ինքնավարության» գաղափարը

Հարավային Օսիայի իշխանությունները անհետաքրքիր են անվանել «վրացական ինքնավարության» գաղափարը

Վրաստանի իշխանությունների առաջարկը՝ միասնական Վրաստանի կազմում ինքնավարություն ստեղծելու մասին՝ Հարավային Օսիայի իշխանությունները անհետաքրքիր են անվանել: 

Ինքնահռչակ հանրապետության ԱԳ նախարար Դավիդ Սանակոևը ասել է.

«Մեզ հետաքրքիր չեն այդ ոչ մի տեղ չտանող խոսակցությունները: Վրաստանը պատրաստ չէ խաղաղ հարաբերություններ կառուցել, որոնք օգտակար կլինեին ողջ տարածաշրջանի համար: Վրաստանը ռևանշիստական պլաններ է կազմում, որի ապացույցն է այն, որ այդ երկիրը հրաժարվում է ստորագրել Հարավային Օսիայի և Աբխազիայի դեմ ուժ չկիրառելու մասին փաստաթուղթը»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աբխազներին ու օսերին առաջարկել է ինքնավարություն ստեղծել միասնական, ուժեղ Վրաստանի կազմում, որը խաղաղ ապագա է խոստանում բոլորին:

Կարճ հասցե: javakhq.info/u/3477.html
Վրաստան Օսիա իքնավարություն

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :