Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը այցելել է Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի

Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը այցելել է Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի

«Թբիլիսոբա» տոնի կապակցությամբ, 2014 թվականի հոկտեմբերի 25-26-ը Թբիլիսիում հյուրընկալվել են Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը՝ փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի գլխավորությամբ:

Պատվիրակության կազմում էին քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մակարյանը, արարողակարգի ղեկավար Հարություն Հակոբյանը և քաղաքի Աջափնյակի թաղապետ Արտավազդ Սարգսյանը: 

Տոնական միջոցառումների շրջանակներում, պատվիրակությունը հոկտեմբերի 26-ին այցելել է Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի: 

Հյուրերը մասնակցել են կիրակնօրյա Սուրբ Պատարագին, ունկնդրել են Վիրահայոց թեմի առաջնորդի քարոզի խոսքը օրվա խորհրդի մասին և մոմեր վառել ու աղոթք բարձրացրել հայոց հինավուրց տաճարում:

Պատարագի հյուրերին Սուրբ Էջմիածին եկեղեցու նստավայրում ընդունել է Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Նա հյուրերին իրազեկել է քաղաքի տոնակատարությանը թբիլիսահայ համայնքի մասնակցության և անցկացված միջոցառումների մասին: Զրույցի ընթացքում անդրադարձել են Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու և Սուրբ Նորաշեն տաճարի վերականգնողական աշխատանքներին:

Բարձրաստիճան հյուրերը Վիրահայոց թեմի առաջնորդի և Թեմի Հոգաբարձուների խորհրդի անդամ Սամվել Աղեկյանի ուղեկցությամբ դիտել են «Հայատուն» կրթա-մշակութային կենտրոնը, ծանոթացել կենտրոնի գործունեությանը:

Այնուհետև Երևանից ժամանած պատվիրակությունը այցելել է Թբիլիսիում գտնվող հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն, որտեղ Թեմի Առաջնորդի կողմից կատարվել է հոգեհանգստյան կարգ: Հյուրերը հարգանքի տուրք են մատուցել հայ մեծամեծերի հիշատակին և ծաղիկներ դրել նրանց շիրիմներին:

Կարճ հասցե: javakhq.info/u/3474.html
Երևան Ջավախք Թբիլիսի պատարագ Պատվիրակություն

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :