Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին շնորհավորել է Ուկրաինային Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին շնորհավորել է Ուկրաինային Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում  շնորհավորել է Ուկրաինային Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ։

«Ցանկանում եմ ի սրտե շնորհավորել Ուկրաինայի ժողովրդին դեպի ապագան կատարած նման կարևոր քայլի համար։ Չնայած հսկայական դժվարություններին՝ Ուկրաինան անցկացրել է ժողովրդավարական, ազատ ընտրություններ, որտեղ ուկրաինական հասարակությանը հնարավորություն է տրվել որոշելու երկրի ապագա ուղղությունը»,- գրել է Սաակաշվիլին:

Նա  այդ ընտրություններն անվանել է «Մայդանի առաջին մեծ արդյունքը»։

Առաջին անգամ, ըստ նրա, Ուկրաինայի խորհրդարան կմտնեն երկրի աստղերը՝ քաղհասարակության, կոռուպցիայի և ռուսական ագրեսիայի դեմ պայքարի իրական չեմպիոնները, անկախության համար պայքարի առաջնորդները։ ։

Նա ընդգծել է, որ անկախ Ուկրաինան առաջին անգամ իսկապես ձեռք է բերել հայրենասերների խորհրդարան։ 

«Դա մեր սիրելի Ուկրաինայի համար ապագա հաղթանակի սկիզբն է։ Ես շատ ուրախ եմ նման արդյունքների համար, ուրախ եմ ոչ միայն Ուկրաինայի հանդեպ ունեցած սիրո պատճառով, այլև ազատության, առաջին հերթին՝ իմ Վրաստանի հանդեպ սիրո պատճառով»,- գրել է նախկին նախագահը։

Կարճ հասցե: javakhq.info/u/3471.html
Վրաստան Ուկրաինա ընտրություններ Գերագույն ռադա

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1444 : Ցուցադրված է` 1 - 15 :