Իրակլի Ղարիբաշվիլի. Վրացական բանակը մոտ է ՆԱՏՕ-ի չափորոշիչներին

Իրակլի Ղարիբաշվիլի. Վրացական բանակը մոտ է ՆԱՏՕ-ի չափորոշիչներին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հաշվետվություն է ներկայացրել կառավարության երկամյա գործունեության մասին: 

Նա հայտարարել է, որ ներկայումս վրացական բանակը ՆԱՏՕ-ի չափորոշիչներին մոտ է ինչպես երբեք. 

«Մենք հոգ ենք տանում մեր զինծառայողների մասին: 2013 թվականին մենք 20-25 տոկոսով բարձրացրել ենք զինված ուժերի զինծառայողների աշխատավարձը: Մենք չենք մոռանում նաև նրանց մասին, ովքեր իրենց կյանքը չեն խնայել հայրենիքի համար: Մահացածներին ոչ ոք չի կենդանացնի, և նրանց կորստյան ցավը ոչ ոք չի խլեցնի, սակայն մենք պարտավոր ենք առավելագույն կերպ աջակցել նրանց ընտանիքներին: Դա պետության պարտականությունն է»:

Ղարիբաշվիլին ընդգծել է, որ միջազգային առաքելություններում զոհված զինծառայողների ընտանիքներին նախկինում միանվագ հատկացվող 15.000 լարի փոխհատուցման չափը հասցվել է մինչև 100.000 լարիի, իսկ յուրաքանչյուր ամիս հատկացվող փոխհատուցման չափը 500 լարիից հասցվել է մինչև 1000 լարիի:

Կարճ հասցե: javakhq.info/u/3469.html
Վրաստան ՆԱՏՕ բանակ կառավարություն Վրաստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :