Իրակլի Ղարիբաշվիլի. Ուկրաինայի ժողովուրդը ևս մեկ անգամ հաստատեց երկրի ժողովրդավարական զարգացման հարցում իր անխախտ կամքը

Իրակլի Ղարիբաշվիլի. Ուկրաինայի ժողովուրդը ևս մեկ անգամ հաստատեց երկրի ժողովրդավարական զարգացման հարցում իր անխախտ կամքը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին՝ կապված ժողովրդավարական ու թափանցիկ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հետ:

Նա ընդգծել է, որ Ուկրաինայում ժողովրդավարական ճանապարհով անցկացված խորհրդարանական ընտրություններն այս տարի արդեն երկրորդ են:

«Ուկրաինայի ժողովուրդն իր քաղաքացիական պարտքի կատարմամբ ևս մեկ անգամ աջակցեց երկրի միասնությանը, եվրոպական ընտրությանը և հաստատեց երկրի ժողովրդավարական զարգացման հարցում իր անխախտ կամքը»:

Ղարիբաշվիլին ողջունել է Ուկրաինայի ժողովրդի ընտրությունը՝ ուժեղ ու եվրոպական երկիր կառուցելու հարցում աջակցություն հայտնելով Ուկրաինայի կառավարությանն ու նորընտիր խորհրդարանին:

Նա ափսոսանք է հայտնել, որ խորհրդարանական ընտրություններ չեն իրականացել Ղրիմում ու Սևաստոպոլում, ինչպես նաև Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի մի մասում. 

«Չնայած դրան ու երկրում տիրող ծանր իրավիճակին՝ Ուկրաինան կարողացավ արժանիորեն անցկացնել այդ ընտրությունները»:

Ղարիբաշվիլին հավատում է, որ Ուկրաինան իր ժողովրդի ջանքերով ու միջազգային հանրության աջակցությամբ կարող է գլուխ հանել իր առջև ծառացած վիթխարի մարտահրավերից ու տեղ զբաղեցնել եվրոպական ընտանիքում:

Կարճ հասցե: javakhq.info/u/3467.html
Վրաստան Ուկրաինա ընտրություններ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :