Իրակլի Ղարիբաշվիլի. Սաակաշվիլին 600 մլն է ծախսել իր պալատը կառուցելու համար

Իրակլի Ղարիբաշվիլի. Սաակաշվիլին 600 մլն է ծախսել իր պալատը կառուցելու համար

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ամփոփելով «Վրացական երազանք» կոալիցիայի 2-ամյա կառավարումը հայտարարել է, որ իշխանության համար չափազանց կարևոր է համաձայնության մեջ լինել ժողովրդի հետ: 

«Մեր քաղաքացիներն ավելի շատ են համոզվում, որ իրենց ետևում կանգնած է պետությունը։ Այո՛, մեզ համար կարևոր է յուրաքանչյուրի կյանքը, առողջությունը։ Մենք հենց սկզբից էլ ընտրություն ենք արել, և ոչ մի րոպե չենք տատանվել, հարց չի առաջացել՝ բազմամիլիոնանոց պալատ, թե մեր համաքաղաքացիների կյանքը։ Ես հիշեցնում եմ, որ Սաակաշվիլին 600 մլն է ծախսել իր պալատը կառուցելու համար»,- ասել է վարչապետը։

Նա  հայտարարել է, որ իրենք խախտել են այդ մարդու անդորրը, և է՛լ ավելի կխախտեն այն, սակայն ավելի շատ հարմարավետություններ կստեղծեն քաղաքացիների համար։

Բացի այդ, վարչապետը մեղադրել է Սաակաշվիլիին երկրի տարածքի 20%-ի կորստի համար։

«Մեզ բաժին է հասել Աբխազիայի և Հարավային Օսիայի ծանր ժառանգությունը։ Դա այն է, ինչ մեզ թողել է «Ազգային շարժում»-ը։ Սաակաշվիլիի չմտածված քայլերի և ատելության լեզվի, հակապետական քաղաքականության արդյունքն այն է, որ Վրաստանի տարածքի 20-ը շրջափակված է Ռուսաստանի կողմից»,- հայտարարել է Ղարիբաշվիլին։

Կարճ հասցե: javakhq.info/u/3465.html
Ռուսաստան Վրաստան կառավարություն կոալիցիա Վրաստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :