Զուրաբ Աբաշիձե. Վրաստանի և Ռուսաստանի միջև ավիաչվերթները կնպաստեն զբոսաշրջության զարգացմանն ու կնվազեցնեն ավիատոմսերի գինը

Զուրաբ Աբաշիձե. Վրաստանի և Ռուսաստանի միջև ավիաչվերթները կնպաստեն զբոսաշրջության զարգացմանն ու կնվազեցնեն ավիատոմսերի գինը

Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև կանոնավոր ուղիղ ավիաչվերթները կնպաստեն զբոսաշրջության զարգացմանն ու կնվազեցնեն ավիատոմսերի գինը:

Նրա խոսքերով՝ Վրաստանի ու Ռուսաստանի միջև կանոնավոր ավիաչվերթներն իրականացվելու են երկու երկրների ավիաընկերությունների հավասարության հիման վրա. 

«Որքան շատ կանոնավոր ավիաչվերթներ իրականացվեն Վրաստանի ու Ռուսաստանի միջև, այնքան մեծ կլինի ավիաընկերությունների միջև մրցակցությունը, և դա կնպաստի ավիատոմսերի գնի նվազեցմանը»: 

Կարճ հասցե: javakhq.info/u/3461.html
Ռուսաստան Վրաստան ավիաչվերթներ զբոսաշրջություն Վրաստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :