Իրականացել է Մոսկվայից Թբիլիսի առաջին ուղիղ չվերթը

Երկու երկրների միջև վերսկսելով պարբերական ավիահաղորդակցումը`ռուսական ավիաընկերությունը, հոկտեմբերի 27-ին վեց տարվա ընդմիջումից հետո Մոսկվայից Թբիլիսի առաջին ուղիղ չվերթն է իրականացրել:
«Աերոֆլոտի» Airbus A320 օդանավը Թբիլիսիում վայրէջք է կատարել 03:00-ին: Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի տոմսի արժեքը միջինը կազմում է 350 եվրո:
Նշենք, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև պարբերական ավիահաղորդակցումը ընդհատվել էր 2008թ. օգոստոսին` Հարավային Օսիայում զինված հակամարտության հետևանքով:
Թռիչքները վերսկսվել են 2010թ. օգոստոսին: Ներկայումս ՌԴ և Վրաստանի միջև ուղիղ չվերթներն իրականացվում են չարտերային ռեժիմով` Մոսկվա և Եկատերինբուրգ Թբիլիսիից, Բաթումից, Քութայիսից: Չվերթներն իրականացնում են «Սիբիր» և «Ուրալի ավիաուղիներ» ընկերությունները, վրացական կողմից` Georgian Airways-ը: