Սամցխե-Ջավախքի մուֆթի Մամուկա Վաշակմաձեն իրավիճակի լարվածության և ապակայունության համար մեղադրել է Վրաց ուղղափառ եկեղեցու Պատրիարքարանին

Սամցխե-Ջավախքի մուֆթի Մամուկա Վաշակմաձեն իրավիճակի լարվածության և ապակայունության համար մեղադրել է Վրաց ուղղափառ եկեղեցու Պատրիարքարանին:
«Եթե պարզվի, որ նահանգապետի թիկունքում կանգնած է Վրացական Ուղղափառ եկեղեցու Պատրիարքարանը, ապա երկրում ապակայունացման ամբողջ պատասխանատվությունը ընկած կլինի հենց պատրիարքարանի ուսերի վրա», -հայտնել է Սամցխե-Ջավախքի գլխավոր մուֆթի Մամուկա Վաշակմաձեն:
Դրանով նա մեկնաբանել հայր Թեոդոր Չուաձեի հայտարարությունը Ադիգենի շրջանի Մոխե գյուղի Մզկիթի շենքի մասին:
Նշենք, որ հոկտեմբերի 24-ին Մոխե գյուղում մուսուլմանների և ոստիակնության միջև բախման վերաբերյալ հայտարարություն է արել Ախալցխայի և Թաո-Կլարջեթիի եպիսկոպոս Թեոդորը, որը հայտարարել է, թէ «Վրացական եկեղեցու Պատրիարքարանի համար վիճահարույց շենքի փոխանցումը մուսուլմաններին անթուլատրելի է, և շենքը պետք է հանձնվի վրաց ուղղափառ եկեղեցուն»: