Վահագն Չախալյան.Աբխազական երկաթուղու բացումը, առաջին հերթին շահավետ է Վրաստանի համար

Վահագն Չախալյան.Աբխազական երկաթուղու բացումը, առաջին հերթին շահավետ է Վրաստանի համար

«Միացյալ Ջավախք» քաղաքական շարժման առաջնորդ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը ասել է, որ Աբխազական երկաթուղու բացումը, առաջին հերթին, շահավետ է Վրաստանի համար, ե ոչ միայն տնտեսական, այլ քաղաքական տեսակետից: 

Նրա խոսքով՝ երբ Հայաստանում Վրաստանի այն ժամանակվա վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կողմից հնչեց հայտարարությունն այն մասին, որ վրացական կողմը պատրաստ է բացել երկաթգիծը, ընդամենը մի քանի օր անց տեղեկությունը Թբիլիսիում հերքվեց: 

«Մեզ հաջողվեց ճշտել, որ դա տեղի է ունեցել ադրբեջանական իշխանությունների ճնշման հետևանքով: Սակայն այնուհետ մենք մեր կողմից պահանջեցինք, որպեսզի երկաթգիծը բացվի: Սա բխում է Վրաստանի շահերից, ով այսօր չունի այնքան ռեսուրս, որպեսզի իրեն նման շքեղություն թույլ տա և հանուն Ադրբեջանի շահերի չբացի այդ երկաթուղին»,- ընդգծել է Վահագն Չախալյանը:

«Երկու կողմերը հայտարարում են, որ պատրաստ են բացել երկաթուղին, նշանակում է, խնդիրը պետք է լուծվի»,- հավելել է Վահագն Չախալյանը:

Կարճ հասցե: javakhq.info/u/3456.html
Ջավախք Ջավախք Միացյալ Ջավախք Աբխազական երկաթուղի

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :