Էբոլա վարակից մահացած անձանց թիվը հասել է մոտ 5000-ի

Էբոլա վարակից մահացած անձանց թիվը հասել է մոտ 5000-ի

gazeta.ru-ն հղում կատարելով Reuters-ին հայտարարել է, որ Էբոլա վարակից մահացած անձանց թիվը հասել է 4.922-ի։

Առողջապահական համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ ներկայում Էբոլա տենդով վարակված անձանց քանակը հասել է 10.141 հոգու։ Այս շաբաթ տենդի վիրուսը հայտնաբերվել է Նյու Յորքի բուժաշխատող Կրեյգ Սպենսերի մոտ, ով վերադարձել էր Արևմտյան Աֆրիկայից և այժմ գտնվում է հիվանդանոցում։

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը հոկտեմբերի 13-ին հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր, որ ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումները՝ Հայաստան Էբոլայի ներթափանցումը կանխելու համար։

Կարճ հասցե: javakhq.info/u/3455.html
էբոլա վարակ Առողջապահական համաշխարհային կազմակերպություն

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :