Ճապոնիան պաշտոնական փաստաթղթերում Վրաստանը կանվանի Ջորջիա

Ճապոնիան պաշտոնական փաստաթղթերում Վրաստանը կանվանի Ջորջիա

Ճապոնիան մոտ ժամանակներս իր պաշտոնական փաստաթղթերում Վրաստանը վերանվանելու է Ջորջիա: Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Տոկիայում՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու ու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հանդիպման ժամանակ:

Ճապոնիայի խորհրդարանը պետք է այդ հարցը դիտարկի մինչև աշնանային նստաշրջանի ավարտը: 

Նշենք, որ մինչ այժմ ճապոնացի պաշտոնյաները բոլոր փաստաթղթերում Վրաստան բառն օգտագործել են նրա ռուսերեն տարբերակով, որը ճապոներենով հնչում է որպես «Գուրուձիա»:

Վրաստանը հինգ տարի շարունակ փորձում էր հասնել նրան, որ Տոկիոն երկրի անվանման հարցում որպես հիմք ընդունի անգլերեն տարբերակը: Ճապոնական կողմն իր հերթին հայտարարում էր, որ այդ դեպքում Վրաստանի անունը կարելի է հեշտորեն շփոթել ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի հետ:

Կարճ հասցե: javakhq.info/u/3451.html
ԱՄՆ Վրաստան ճապոնիա

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :