Վրաստանի Կառավարությունը հաստատել է «արտասահմանցիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքի ուղղումների նախագիծը

Վրաստանի Կառավարությունը հաստատել է «արտասահմանցիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքի ուղղումների նախագիծը

Վրաստանի Կառավարությունը հաստատել է «արտասահմանցիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքի ուղղումների նախագիծը: 

«Օրենսդրական ուղղումների հիմնական նպատակը որոշակի անցումային ժամանակաշրջանի տարբերակումն է, որի ընթացքում արտասահմանցիները կարող են ստանալ ժամանակավոր կացության և այլ կարգավիճակ, ավելի հեշտացված կարգով, քան դա կատարվում է այսօր: Նաև ուղղումները վերաբերում են ստացած վիզան ստանալու հեշտացված ձևին, առանց երկրից դուրս գալու, տրանզիտ վիզայի ստացման հեշտացում և այլն», -հայտարարել է Վրաստանի Արդարդատության նախարարը: 

Նախարարը նաև հավելել է, որ Կառավարությունը ընդունել է այդ ուղղումները ընդամենը նրա համար, որպեսզի լրացուցիչ խնդիրներ չառաջացնի այն քաղաքացիների մոտ, որոնք որոշված ժամկետում չեն հասցրել հավաքել իրենց փաստաթղթերը և փաստացիորեն մի քանի շաբաթից կարող էին հայտնվել վրացական օրենքից դուրս: 

«Ընդունված ուղղումների շնորհիվ արտասահմանցիները կստանան լրացուցիչ ժամանակ` մինչ 2015թ. մարտի մեկը: Մենք նաև ավելացրել ենք տրանսպորտային միջոցների համար տրանզիտ վիզայի ժամկետը 5-10 օրով»:

Կարճ հասցե: javakhq.info/u/3447.html
Վրաստան կառավարություն օրենսդրություն

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :