Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելիի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելիի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսիում ընդունել է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելին: Այս մասին հայտնել է Վրաստանի կառավարության ղեկավարի մամլո ծառայությունը: 

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության խորացման հարցը, այդ թվում նաև ռազմական կրթության ոլորտում: Հանդիպման ժամանակ Ղարիբաշվիլին հայտարարել է. 

«Մենք բազմիցս խոսել և գլխավորել ենք այն, որ Թուրքիան հանդիսանում է ոչ միայն Վրաստանի հարևանը, այլև՝ ռազմավարական գործընկերը»:

Նա ընդգծել է, որ  որ Թուրքիա-Վրաստանա-Ադրբեջան համագործակցության եռակողմ ձևաչափի շրջանակներում անցկացվելու են համատեղ հրամանատարական ու դաշտային զորավարժություններ: 

Ղարիբաշվիլին հույս է հայտնել, որ Թուրքիան առավելագույն կերպ կներգրավվի Վրաստանը ՆԱՏՕ-ի հետ մերձեցնելու միջոցների փաթեթի գործարկման մեջ: 

Կարճ հասցե: javakhq.info/u/3443.html
Վրաստան ՆԱՏՕ Թբիլիսի Թուրքիա

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :