Ջեն Փսակի.ԱՄՆ-ը կարևորում է Վրաստանում թափանցիկ հետաքննություն անցկացնելու հարցը

Ջեն Փսակի.ԱՄՆ-ը կարևորում է Վրաստանում թափանցիկ հետաքննություն անցկացնելու հարցը

ԱՄՆ-ը կարևորում է Վրաստանում թափանցիկ հետաքննություն անցկացնելու հարցը և Վրաստանի իշխանություններին զգուշացնում է երկրի իրավական համակարգը քաղաքական նպատակներով չօգտագործելու համար:Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին: 

Նշենք, որ Թբիլիսիի քաղաքային դատարանը 2006 թվականին իրականացված հատուկ գործողության գործով Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայային դատապարտել է 7.5 տարվա ազատազրկման: 

Դրա հետ կապված՝ Փսակին հայտարարել է, որ իրենք ուշադիր հետևում են Վրաստանում հետաքննության անցկացմանը.

«Մենք շարունակում ենք Վրաստանի կառավարության ուշադրությունը հրավիրել իրավական ընթացակարգերի պահպանման, օրենքի գերակայության ու թափանցիկ հետաքննությունների անցկացման վրա, որպեսզի կասկածներ չծագեն, որ իրավական համակարգն օգտագործվում է քաղաքական նպատակներով»:

Կարճ հասցե: javakhq.info/u/3442.html
ԱՄՆ Վրաստան հետաքննություն

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :