Ռուսաստանը իրազեկել է Վրաստանին հոկտեմբերի վերջից կանոնավոր ավիահաղորդակցության վերսկսման մասին

Ռուսաստանը իրազեկել է Վրաստանին հոկտեմբերի վերջից կանոնավոր ավիահաղորդակցության վերսկսման մասին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցած տվյալների համաձայն, Վրաստանի օդային փոխադրումների դեպարտամենտը հայտնել է, որ վրացական կողմը Ռուսաստանից ստացել է պաշտոնական բոլոր իրազեկումները՝ կապված Ռուսաստանի ու Վրաստանի միջև ուղիղ, կանոնավոր ավիահաղորդակցության վերսկսման մասին:

Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը ստացել և դիտարկում է այդ բոլոր փաստաթղթերը.

«Ռուսական ավիաընկերությունների չվերթները պետք է իրականացվեն պլանին համաձայն: Այդ հարցը վերջնականապես կհստակեցվի մոտակա օրերին»: Սրանից առաջ հաղորդվել էր, որ ռուսական «Աէրոֆլոտ» ու «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունները դեպի Թբիլիսի չվերթներ են սկսելու հոկտեմբերի վերջից, իսկ S7 ընկերության խմբի մեջ մտնող «Գլոբուս» ավիաընկերությունը՝ նոյեմբերի 2-ից: 

Կարճ հասցե: javakhq.info/u/3440.html
Ռուսաստան Վրաստան ավիահաղորդակցութուն

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :