Հայաստանի Սփյուռքի նախարարությունը խոստացել է օգնել Նինոծմինդայի բնակիչներին

Հայաստանի Սփյուռքի նախարարությունը խոստացել է օգնել Նինոծմինդայի բնակիչներին

Սփյուռքի նախարարության Երևան-Նինոծմինդա տեսակամրջի ներկայացուցիչները  խոստացել են օգնել նինոծմինդացիներին դպրոցների համար ձեռք բերել երաժշտական գործիքներ, մանկապարտեզների համար ուսումնական նյութեր, որպեսզի հնարավոր լինի կադրերի վերապատրաստումը տարբեր ոլորտներում, ինչպես նաև նշել են, որ զբաղվում են hայոց լեզվի և գրականության դասագրքերի խնդիրներով:

Երևան-Նինոծմինդա տեսակամուրջը տեղի է ունեցել Նինոծմինդայի մշակույթային-կրթական, երիտասարդական «Ռաֆայել Ջավախք» կենտրոնում: 

Նշենք, որ տեսակամուրջը բացվել է Կովկասի բաժնի նախարարության ղեկավար Տարոն Շագոյանի կողմից: Նա ներկայացրել և ողջունել է բոլոր մասնակիցներին: 

Իր հերթին «Ռաֆայել Ջավախք» կենտրոնի տնօրեն Ժորա Սնխչյանը և հովվապետ, քահանա Տեր Արմաշ Պողոսյանը շնորհակալություն հայտնեցին տեսակամրջի կազմակերպման համար: 

Տեսակամրջին ներկա էին ՀՀ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, իսկ Նինոծմինդայի շրջանից քաղաքապետարանի աշխատողներ:

Տարոն Շագոյանը անդրադարձել է մի շարք միջոցառումների և ծրագրերի, որոնք նախատեսված են 2015 թ-ին իրականացնելու համար:

Բացի այդ, խոստացել է մոտ ապագայում լուծել վերոնշյալ բոլոր խնդիրները:

Կարճ հասցե: javakhq.info/u/3439.html
Ջավախք Նինոծմինդա ՀՀ Սփյուռքի նախարարություն

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :