Թբիլիսիում քննարկվել են Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա ռազմական համագործակցության հարցերը

Թբիլիսիում քննարկվել են Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա ռազմական համագործակցության հարցերը

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան և Թուրքիայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի հրամանատար Նեջդեթ Օզելին Թբիլիսիում քննարկել են Թուրքիայի և Վրաստանի երկկողմ ռազմական համագործակցության հարցերը: Այս մասին հաղորդում է Новости-Грузия լրատվական գործակալությունը:

Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդած տվյալների համաձայն խոսակցությունը հիմնականում վերաբերվել է տարածաշրջանային անվտանգության հարցերին:

Թուրքական կողմը հայտնել է իր պատրաստակամությունը աջակցելու Վրաստանին: Եվ դրան զուգահեռ Վրաստանի պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել թուրքական կողմին իր աջակցության և  Զինված ուժերում ներդրում ունենալու համար:

Ալասանիան նշել է, որ անհրաժեշտ է խորացնել Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա ռազմական համագործակցությունը: Ըստ նրա, անհրաժեշտ է այս ուղղությամբ իրականացնել համատեղ զորավարժություններ: .

«Մենք քննարկել ենք երկկողմ՝ Վրաստան-Թուրքիա և եռակողմ՝ Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա համագործակցության հարցերը: Սա վերաբերում է համատեղ զորավարժություններին, համատեղ պաշտպանության միջոցառումներին, որոնք տեղի են ունենում ճգնաժամի ընթացքում և զարգացման ենթակառուցվածքների անհրաժեշտությունը կապում է երեք երկրներին միմյանց հետ»- ասել է Ալասանիան:

Կարճ հասցե: javakhq.info/u/3438.html
Վրաստան Ադրբեջան Թուրքիա ռազմական համագործակցություն Վրաստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :