Ոստիկանների պաշտպանության ներքո սկսվել է Մոխե գյուղի նախկին մզկիթի ապամոնտաժումը

Ոստիկանների պաշտպանության ներքո սկսվել է Մոխե գյուղի նախկին մզկիթի ապամոնտաժումը

Ոստիկանների պաշտպանության ներքո սկսվել է Ադիգենի շրջանի Մոխե գյուղի նախկին մզկիթի ապամոնտաժումը: Մզկիթը չէր գործում արդեն շատ տարիներ, և այժմ կիսաավեր վիճակում է: Կառավորությունը որոշել է դրա տեղում կառուցել մշակույթային կենտրոն: Իսկ նոր մզկիթ կառուցել չեն ցանկանում, քանի որ գյուղը մասամբ բնակեցված է քրիստոնյա վրացիներով: Այդ որոշման հետ համաձայն չեն գյուղի մահմեդականները:

Սամցխե-Ջավախքի մարզպետ Ա. Մաճուտաձեի և շրջանի անվտանգության ծառայության ղեկավարի ներկայությունը չխանգարեց մահմեդականներին բողոքի ցույց կազմակերպել, որի ընթացքում մահմեդականների և իրավապահների միջև տեղի ունեցավ վեճ ու քաշքշուկ:

Ընդհարման ժամանակ մի քանի հոգի կոտրեցին ոստիկանության մեքենայի ապակին, ինչից հետո իրավապահները ձերբակալեցին 14 անձի: Որից հետո ձերբակալվածները տեղափոխվեցին Ադիգենի շրջանային ոստիկանության շենք:

Ներկա պահին Ադիգենի Մոխե գյուղում իրավիճակը հանդարտվել է, սակայն մահմեդականները մտադիր են հավաքվել շրջանային ոստիկանության շենքի դիմաց և պահանջել ազատ արձակել իրենց հավատակիցներին, ինչպես նաև հավաքվել նոր բողոքի ցույցերի անցկացման համար:

Նշենք, որ Ադիգենի շրջանը չի մտնում պատմական Ջավախքի մեջ, սակայն մտնում է Սամցխե-Ջավախքի մարզի մեջ և գտնվում է Ջավախքի ու Աջարիայի արանքում: Այդ շրջանի բնակչությունը առաջ, մինչև ստալինյան աքսորը բաղկացած էր թուրք-մեսխեթցիներից: Աքսորից հետո շրջանն ունի շատ նոսր բնակչություն՝ Վրաստանի տարբեր շրջաններից բերված անձինք, որոնց մեջ շատ են նաև հարևան Աջարիայից եկած մահմեդական աջարները: Այսպիսով՝ Ադիգենի շրջանով Աջարիայի մահմեդականությունը տարածվում է դեպի արևելք, դեպի Ջավախք և թուրքաբնակ Բորչալու: Այդ պատճառով շրջանը Թուրքիայի համար կարևոր կետ է:

Կարճ հասցե: javakhq.info/u/3434.html
Ջավախք Մոխե Ադիգեն մզկիթ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :