Հոլանդիայից ժամանած «Կռունկ» սիրողական երգչախումբը ելույթ է ունեցել Ախալքալաքի Սուրբ Խաչ Եկեղեցում

Հոլանդիայից ժամանած «Կռունկ» սիրողական երգչախումբը ելույթ է ունեցել Ախալքալաքի Սուրբ Խաչ Եկեղեցում

Ախալքալաքի Սուրբ Խաչ Եկեղեցում հոկտեմբերի 22-ին ելույթ են ունեցել Հոլանդիայից ժամանած «Կռունկ» սիրողական երգչախումբը: Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ Սալբիայնն իր օրնությունն ու գնահատանքը բերեց «Կռունկ» սիրողական երգչախմբի անձնակազմին, մաղթելով նորանոր բեմեր ու վերելքներ:

Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում «Կռունկ»-ը կատարեց հինգ հայկական երգ, հանդիսատեսին զարմացնելով իրենց հայերեն արտասանությամբ ու երգեցողությամբ: Սիրողական այս երգչախումբն առանձնակի սիրով, ընկալմամբ ու ջերմությամբ է կատարում Սայաթ-Նովա:

Հոլանդիայից ժամանած «Կռունկ»-ը կազմված է հիմնականում երգարվեստին նվիրված ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդկանցից, սակայն դա չի խանգարում վերջիններիս կատարել հրաշալի երգեցողությամբ ու հայերեն արտասանությամբ հայերեն երգեր:

Երգչախումբը երգում է մի քանի լեզուներով՝ հայերեն, վրացերեն, ռուսերեն և այլն: «Կռունկ»-ի 23 անդամները չգիտեն հայերեն ոչ գրել, և ոչ էլ կարդալ, սակայն նրանք հրաշալի զգում են հայ երգը: 

«Կռունկ» սիրողականը կատարում է Կոմիտասի, Խաչատուր Ավետիսյանի, Սայաթ–Նովայի և այլոց  հեղինակած երգերը:

Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու երգչախումբը հյուրերի համար հանդես եկավ մի քանի կատարումներով, որից հետո բոլորը հանպատրաստից և միասին սկսեցին կատարել «Ազգ իմ փառապանծ» երգը:

«Կռունկ»-ը ոչ միայն ծափահարություններ ու հիացմունք «կորզեց» ջավախքյան հանդիսատեսից, այլև զարմանք ու երջանկության արցունքներ:

Նշենք, որ Հոլանդիայից ժամանած այս սիրողական երգչախմբի բարեգործական ելույթները Հայաստանում, Ջավախքում  և Թբիլիսիում իրականություն դարձավ «Արշավներ» խմբի ղեկավար Ռուբեն Բաղդիշյանի և «Կարոտ» պարային խմբի ղեկավար Լուսինե Բունիաթովայի ջանքերի շնորհիվ:

Կարճ հասցե: javakhq.info/u/3433.html
Ախալքալաք Ջավախք Եկեղեցի Հոլանդիա

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :