ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հետ

ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հետ

Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հետ:

Գեներալը Վրաստանի մայրաքաղաք է ժամանել երեկ երեկոյան: Հանդիպման ժամանակ քննարկվել են Ուելսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ընդունված որոշումներն ու տարածաշրջանային անվտանգության հարցերը:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նույնպես հանդիպել է Բրիդլավի հետ: Հանդիպման ժամանակ հիմնականում խոսվել է Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արդյունքներով Վրաստանի ստացած փաթեթի կարևորության մասին:

Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանն արժևորում է իր եվրաատլանտյան ձգտումներին ԱՄՆ-ի ամուր աջակցությունը, որի վկայություններից մեկն էլ Բրիդլավի վրացական այցն է: Բրիդլավն իր հերթին շնորհակալություն է հայտնել վրացական կողմին՝ ISAF-ի առաքելությանը մասնակցելու համար:

Կարճ հասցե: javakhq.info/u/3424.html
Եվրոպա Վրաստան ՆԱՏՕ Ուելս

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :