Անրի Ռենո. Ղարաբաղի շուրջ խաղաղ բանակցություններն այլընտրանք չունեն

Անրի Ռենո. Ղարաբաղի շուրջ խաղաղ բանակցություններն այլընտրանք չունեն

Փարիզում նախատեսված նախագահների հանդիպումը կոչված է հաստատելու այն հանգամանքը, որ խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի: Այդ մասին հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն՝ մեկնաբանելով մոտ ժամանակնրես նախատեսված Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիեի եւ Ֆրանսուա Օլանի հանդիպումը:

«Ֆրանսիայի նախագահի առաջարկությունն ընդունվել է, և Փարիզում մոտ օրերս կկայանա հանդիպումը: Չմանրամասնելով միայն նշեմ, որ այն նպատակաուղղված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման որոնումներին ուղղված բանակցությունների բովանդակությանը նոր ազդակ հաղորդելուն: Բացի այդ, կարևոր է, որպեսզի կողմերը կարողնան ստեղծել վստահության մթնոլորտ, որը Ղարաբաղի եւ ադրբեջանի, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում կնպաստեր իրավիճալի փոփոխությանը: Գագաթնաժողովը կրկին կոչված է հաստատելու այն կարևոր հանգամանքը, որ խաղաղ բանակցությունները այլընտրանք չունեն», - ընդգծեց դեսպանը՝ հիշեցնելով Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները. տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշման իրավունք, ուժի կիրառության անընդունելություն: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահներին Լեռնային Ղարաբաղ այցելելու՝ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բաքո Սահակյանի առաջարկությանը, ապա դեսպանը հայտարարեց, որ նման նախաձեռնության մասին տեղեկացված չէ:

Ինչ վերաբերում է ակնհայտ ադրբեջանամետ անվանումով ԵԱՀԿ ձեւաչափով զեկույցի պատրաստման գաղափարին և Հայաստանի նկատմամբ Եվրոպայի դիրքորոշման հնարավոր փոփոխությանը, Անրի Ռենոն հայտարարեց, որ չի տիրապետում այնպիսի տեղեկության, որը թույլ կտար պնդել, որ Եվրոպան փոխել է Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը: Նրա խոսքով՝ դա խորհրդարանական կառույցում ընդունված որոշում է, և դեսպանը չի կարող մեկնաբանել օրենսդրական կառույցի որոշումը: Ընդ որում, դեսպանն ընդգծեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը ընթանում է բացառապես ԵԱՀԿ Միսնկի խմբի ձեւաչափով: 

 

Կարճ հասցե: javakhq.info/u/3423.html
Հայաստան Ադրբեջան Ֆրանսիա Լեռնային Ղարաբաղ Ֆրանսուա Օլանդ Հայաստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :