Վախթանգ Միրումյան. Եկամտահարկի կանխավճար գանձում են նաև Վրաստանում

Վախթանգ Միրումյան. Եկամտահարկի կանխավճար գանձում են նաև Վրաստանում

ՀՀ Ազգային ժողովում Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը հայտարարել է, որ եկամտահարկի կանխավճար գանձում են նաև հարևան Վրաստանում: Նա նշել է, որ կանխավճարներն ամբողջությամբ վերացնել հնարավոր չէ, ուստի հայտարարությունը, թե պետությունը կարող է դա անել, բայց չի ուզում, անհիմն են:

Եկամտահարկը հարկվում է տարեկան կտրվածքով, իսկ պետությունը չի կարող ողջ տարին սպասել, բյուջետային ծախսերը պետք են այսօր և հիմա, նկատել է նա:

Կառավարությունն արդեն զգալի արտոնություն է սահմանել  բիզնեսի համար. 2014-ի հունվարի 1-ից չեղյալ է համարվել նվազագույն եկամտահարկը:

Հիմա եկամտահարկի կանխավճար տալիս են միայն նրանք, որոնք փաստացի աշխատել են շահույթով, հավելել է Միրումյանը: 

«Մեր գնահատմամբ՝ դրա արդյունքում բյուջեն կորցրել է մոտ 22 մլրդ դրամ, բայց մենք գնացինք դրան, որպեսզի թեթևացնենք բիզնեսի աշխատանքը: Բայց ամբողջությամբ վերացնել կանխավճարը անհնար է: Դա չի անում աշխարհի ոչ մի երկիր: Օրինակ, հարևան Վրաստանում 100 տոկոս եկամտահարկը վճարվում է նախապես»,-հավելել է փոխնախարարը:

Կարճ հասցե: javakhq.info/u/3415.html
Վրաստան Հայաստան ԱԺ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :