Սամցխե-Ջավախքում կրոնական թեման կոնֆլիկտի առաջացման պատճառ է դարձել

Սամցխե-Ջավախքում կրոնական թեման կոնֆլիկտի առաջացման պատճառ է դարձել

Հոկտեմբերի 18-ին Սամցխե-Ջավախքի Ադիգենի մունիցիպալիտետի Մոխե գյուղում իրավիճակն էլի սրվել է: Ինչպես դա հաճախ պատահում է Վրաստանում, կոնֆլիկտի առաջացման պատճառ է դարձել կրոնական թեմայի շուրջ վեճը: Մասամբ, բնակչության միջև բախման առիթ է դարձել շենքը, որը 20-րդ դարի 40-ականներին տեղիմուսուլմանների կողմից կառուցված է եղել որպես մզկիթ: Հետագայում շենքը վերափոխվել է որպեսգյուղական «կլուբ»: Վրաստանի անկախության հռչակումից հետո շենքն անցել է տեղիմունիցիպալիտետի ղեկավարության տակ, մինչդեռ տեղի մուսուլմանները երկար տարիներիընթացքում շարունակում են պահանջել վերադարձնել իրենց շենքը և բացել այնտեղ մզկիթ:

«Մենք պահանջել ենք մեզ վերդարձնել շենքը և´ Շեվարնաձեի, և´ Սահակաշվիլիի ժամանակ: Պահանջում ենք և այսօր:Մենք ուզում ենք, որ մեզ վերադարձնեն մեր շենքը և մենք կարողանաինք վերականգնել նրանում մեր մզկիթը»,-ասում է տեղի մուսուլման Թամազ Գոբաձեն:

«Մի քանի ամիս անց մենք ցանկանում էինք ցանկապատել շենքը: Տեղիմուսուլմաներս բերել էինք շինարարական նյութեր և ուզում էինք պարիսպ կառուցել, որպեսզի փողոցայինկենդանիները չկարողանային ներս մտնել և այն դադարեր աղբանոց լինեուց: Բայց մեզ դիմադրեց գյուղի քրիստոնյաբնակչությունը: Մենք որոշեցինք չբախվել միմյանց և դադարեցրինք շինարարությունը», -ասում է մուսուլման Աձիձե Բերիձեն:

«Այս գյուղում և այս շրջանում ուղղափառները փոքրամասնություն ենք կազմում: Ես անձամբ շատ լավ մուսուլմանընկերներ ունեմ, բայց ես դեմ եմ, որ գյուղի կենտրոնում բացվի մզկիթ: Չէ՞ որ նրանք ունեն աղոթքի տեղ, ինչո՞ւ ևս մեկըկառուցել», -ասում է Մոխե գյուղի բնակիչը` քրիստոնյա Մերաբ Չարգելիշվիլին:

Պարզվում է, որ չնայած մուսուլմանական մեծամասնության ցանկությանը, նախկին մզկիթի վերաբերյալ պետության ծրագրերը մի քիչ այլ են: Որոշում կա, որ շենքը պետք է վերափոխվի «մշակույթի տան»: Հոկտեմբերի 18-ին Մոխե գյուղում եկել են շինարարներ, որոնք պատրաստվում էին անցկացնել շենքի ապամոնտաժում: Շենքը քանդելու գործընթացի սկսվելուց անմիջապես հետո քաղաքի կենտրոնում հայտնվեցին տեղի մուսուլմանները և ստիպեցին բանվորներին դադարեցնել աշխատանքը: Մուսուլմանները հայտարարեցին, որ «արյան գնով էլ թույլ չեն տաշենքի քանդումը»: Իր հերթին շենքի մոտ հավաքվեց գյուղի քրիստոնյա փոքրամասնությունը, որընույնպես հայտարարեց, որ «թույլ չի տա, որպեսզի գյուղի կենտրոնում բացվի մզկիթ»: Իրավիճակը սրվեց:

Ինչպես հայտնում են ականատեսները.

«մուսուլմանները փաստացիորեն հարձակվեցին բանվորների վրա և ստիպեցիննրանց լքել գյուղը»: Իրենք` մուսուլմանները, ժխտում են բանվորների վրա հարձակվելը և ասում են, որ հարցը դրվել էր բացառապես խաղաղ ճանապարհով: Եվ, այնուամենայնիվ, մինչ հոկտեմբերի 18-ի երեկոն գյուղում անհանգիստ մթնոլորտ էր տիրում: Նախկին մզկիթի շենքի մոտ հավաքված էր գյուղի գրեթե ողջ բնակչությունը` մուսուլմանները և քրիստոնյաները: Հնչում էին փոխադարձ մեղադրանքներ և սպառնալիքներ…

Իրավիճակը կարգավորվեց միայն այն ժամանակ, երբ Մոխե գյուղ ժամանեցին Ներքին գործերինախարարության ներկայացուցիչները և հարևան գյուղերի մուսուլմանների հոգևորներկայացուցիչները: Մոխե էր եկել Սամցխե-Ջավախքի մուֆթին, ինչպես նաև Ճելա գյուղի մուֆթին,որտեղ մի քանի ամիս առաջ ևս լուրջ հակամարտություն էր բորբոքվել տեղի մզկիթի շուրջ:

Ճելա գյուղի մուֆթին` Ջամբուլ Աբուլաձեն դիմել է հավաքված մուսուլմաններին և հայտարարել, որ «հոկտեմբերի 17-ին Բաթումիում  հանդիպում է  կայացել  երկրի  մուսուլմանական համայնքների ղեկավարների և վարչապետի միջև»: «Հանդիպման ընթացքում բազում հարցերից բացի մենք նաև քննարկել ենք Մոխե գյուղում մզկիթի բացման հարցը:Վարչապետը խոստացել է, որ մեկ շաբաթվա ընթացքում կուսումնասիրի այդ հարցը և կհայտնի մեզ իր որոշման մասին»,-հայտարարել է մուֆթին` դիմելով Մոխեի մուսուլմաններին:

Միաժամանակ, «Հարավային դարպաս» թերթի տարածած տեղեկության համաձայն` «Ադիգենի մունիցիպալիտետիվարչությունը հաստատում է, որ շենքն ունի «մշակույթի տան» կարգավիճակ, և փոխել տվյալ կարգավիճակն անհնար է»:Նաև թերթը գրում է այն մասին, որ տեղի մուսուլմանները դժգոհ են նոր իշխանությունների գործողություններից և մեղադրում են նրանց այն բանում, որ «ընտրությունների ժամանակ նրանք խոստացել են վերադարձնել մզկիթը, իսկհիմա հրաժարվում են կարատել իրենց խոստումը»:

Նույն տեսակետն է հաստատում նաև «Վրաստանի Մուսուլմանների Միության» ղեկավարի տեղակալը` Տարիել Նակաիձեն: «Բախումնային իրավիճակը ստեղծվել է արհեստականորեն և նրա ստեղծման մեջ Ջեմալ Պակսաիձեի`Վրաստանի Մուսուլմանների Վարչության» գլխավոր մուֆթիի մատը խառն է: Քաղաքական ագիտացիան Պակսաիձեին հատուկ մեթոդ է: Նա դիմում էր այդ մեթոդին նաև նախորդ իշխանությունների ժամանակ:

Նույն բանը անում է նաև այսօր: 2014թ. մայիսին տեղական ինքնակառավարման ընտրություններից առաջ նա եկել էր Մոխե: Հանդիպել է տեղի բնակիչներին և խոստացել նրանց, որ եթե ընտրություններին նրանք քվեարկեն «Վրացական երազանքի» օգտին, ապա շուտով մզկիթի շենքը կհանձնվի մուսուլմաններին: Բնակչությունը հիշում է այդ խոստումը, և բնականաբար, երբ սկսվեց շենքի քանդումը, մուսուլմաններն իրենց խաբված զգացին:

Մյուս կողմից պետք է հիշել, որ Պակսաիձեն երբեք էլ չի եղել Վրաստանի մուսուլմանների շահերի իրական պաշտպանը: Բոլորն էլ հիանալիորեն գիտեն, որ Վրաստանի Մուսուլմանների Վարչությունը ստեղծվել է ոչ թե մուսուլմանների կողմից, այլ Ներքին Գործերի նախարարության աշխատակիցների կողմից: Կարծում եմ` այստեղ ամեն ինչ պարզ է… Կան շատ մանրամասներ, որոնց մասին` մենք մուսուլմաններս, նախընտրում ենք չխոսել»:

Նյութը վերցվել է http://javakhkmedia.com կայքից:

Կարճ հասցե: javakhq.info/u/3412.html
Սամցխե-Ջավախք կրոնական հակադրություններ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :