Վանո Մերաբիշվիլին մեղավոր է ճանաչվել սպանության գործով

Վանո Մերաբիշվիլին մեղավոր է ճանաչվել սպանության գործով

Հոկտեմբերի 20-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը մեղավոր է ճանաչել ՆԳՆ նախկին աշխատակիցներին, այդ թվում`գերատեսչության նախկին ղեկավար, իսկ ավելի ուշ`վարչապետ Վանո Մերաբիշվիլիին, որոնք գործող անձինք էին 2006-ի «Վրաստանի միավորված բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով:

Ինչպես հայտնում է Новости-Грузия-ն` Գիրգվլիանիի սպանության գործը ամենաաղմկահարույց գործերից մեկն էր Վրաստանում: Երկրի նոր իշխանությունները, որոնք ներկայանում են «Վրացական երազանք» կոալիցիայով, սպանության կրկնակի հետաքննություն են անցկացրել`երկրում արդարության վերականգնման նպատակով:

Նախկին հետաքննության ընթացքը վրդովեցրել էր ինչպես իշխանության ներկայացուցիչներին, այնպես էլ՝ հասարակ քաղաքացիներին, ովքեր բազմիցս բողոքի ցույցեր են կազմակերպել`պահանջելով պատժել ո'չ միայն սպանության կատարողին, այլև`պատվիրատուին: 

Դատարանը կայացրել է դատավճիռը` մեղավոր ճանաչելով մեղադրյալներին: 

Կարճ հասցե: javakhq.info/u/3406.html
Վրաստան Թբիլիսի

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :