Վրաստանի ՆԳ նախկին նախարար և նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին դատապարտվել է երեք տարվա ազատազրկման

Վրաստանի ՆԳ նախկին նախարար և նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին  դատապարտվել է երեք տարվա ազատազրկման

«Գռուզիա օնլայնը»-ը հայտնում է, որ Թբիլիսիի քաղաքային դատարանը «Վրաստանի միացյալ բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի մահվան գործով անցնող Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիին դատապարտել է 4 տարվա ազատազրկման, սակայն «Համաներման մասին օրենքի» շրջանակում ազատազրկման ժամեկտը կրճատվել է մինչև 3 տարի:

Գործով անցնող մեկ այլ մեղադրյալի՝ Վալերիան Մետրևելիին, ով մեղադրվում էր գեներալի ընկերներին դաժամ ծեծի ենթարկելու մեջ, դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման: Բացի այդ, Մետրևելին կվճարի տուգանք, ինչպես նաև զրկված կլինի 2 տարի և 3 ամիս որևէ պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից:

Նշենք, որ Սանդրո Գիրգվլիանիին մահացած էին գտել 2006 թվականի հունվարի 28-ին Թբիլիսիի մերձակայքում գտնվող Օկրոկանի գերեզմանոցում այն բանից հետո, երբ ՆԳՆ-ի աշխատակիցների և նրա միջև վիճաբանություն էր տեղի ունեցել «Շարդեն-բար» սրճարանում: Վեճին ներկա էին եղել ՆԳ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Դաթո Ախալայան, Օլեգ Մելնիկովը, հասարակայնության հետ կապերի բաժի ղեկավար Գուրամ Դոնաձեն և Մերաբիշվիլիի կինը՝ Տակո Սալակայան:

Կարճ հասցե: javakhq.info/u/3402.html
Վրաստան Թբիլիսի Վանո Մերաբիշվիլի

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :