Սեսիաշվիլի.Վրաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը բացառվում է

Սեսիաշվիլի.Վրաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը բացառվում է

Պաշտպանության և անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի ներկայացուցիչ Իրակլի Սեսիաշվիլին հերքում է Վրաստանի նախագահի նախկին խորհրդականի կատարած հայտարարությունը այն մասին, որ վրացական կողմը պատրաստվում է Վրաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը:

Սեսիաշվիլին հայտարարել է, որ դրա մասին ոչինչ չի լսել:

«Ես չեմ կարծում, որ դա այդպես է: Այդպիսի հանդիպման հնարավորությունը բացառվում է: Հանդիպումը չպետք է տեղի ունենա ուղակի հանդիպման համար, այն պետք է կողմնորոշված լինի արդյունքի վրա: Բայց բնորոշ այն արդյունքների ֆոնի վրա, որ Պուտինը կատարում է Ուկրաինայում, ապա ոչ: Այնպես որ, ես լսեցի այդ հանդիպման մասին առաջին անգամ, և չեմ կարծում, որ այն տեղի կունենա»,-ասել է Սեսիաշվիլին:

Նշենք, որ «Վրացական կողմը պատրաստվում է Վրաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը» հայտարարության մասին հայտնել է Վրաստանի նախագահի նախկին խորհրդական Վանո Մաչավարիանին:

Կարճ հասցե: javakhq.info/u/3401.html
Ռուսաստան Վրաստան Իրակլի Սեսիաշվիլին

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :