Չեխիայի Հանրապետության դեսպան Թոմաս Պերնիցկին այցելել է Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու նստավայր

Չեխիայի Հանրապետության դեսպան Թոմաս Պերնիցկին այցելել է Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու նստավայր

Վիրահայոց թեմի մամլո հաղորդագրություն համաձայն Վրաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Թոմաս Պերնիցկին ընթացիկ տարվա հոկտեմբերի 16-ին, այցելեց Վիրահայոց Թեմի առաջնորդի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու նստավայր: Բարձրաստիճան հյուրին իր նստավայրում ընդունեց Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ողջունեց բարձրաստիճան հյուրին և կարևորեց Հայաստանի և Վրաստանի կապը եվրոպական արժեքների հետ:

Առաջնորդը ներկայացրեց Վրաստանում գործող հայկական եկեղեցիները, դպրոցները, թատրոնը, մշակութային կենտրոնները և գոհունակություն հայտնեց, որ Վրաստանում ընձեռված են հնարավորություններ հայկական կրթությունը, մշակույթը և հոգևոր կյանքը պահպանելու և զարգացնելու համար:

Սակայն կան չլուծված խնդիրներ՝ կապված խորհրդային տարիներին Թեմից բռնագրավված եկեղեցիների վերադարձման հետ, այդուհանդերձ Վրաստանի հայ համայնքը շարունակում է դրսևորել իր քաղաքացիական և ազգային կյանքը: 

Դեսպան Պերնեցկին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնեց օգտակար լինել Հայոց Եկեղեցուն՝ Վրաստանում իր առաքելությունը կատարելու շրջանակներում: 

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ Չեխիայում խորհրդային տարիներին բռնագրավված գույքի վերադարձի (ռեստիտուցիայի) փորձին, որը կարող է օգտակար լինել Վրաստանում կրոնական համայնքներին գույքը ետ վերադարձնելու առնչությամբ: 

Դեսպանն իր աղոթքը բարձրացրեց նաև Սուրբ Էջմիածին եկեղեցում և շրջայց կատարեց «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնում: 

Հանդիպմանը ներկա էին Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը, Գևորգ սարկավագ Անտոնյանը և Լևոն Իսախանյանը:

Կարճ հասցե: javakhq.info/u/3395.html
Վրաստան Թբիլիսի Սուրբ Էջմիածին եկեղեցի

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :