Ականապատվա՞ծ, թե՞ բարեկամության կամուրջ

Ականապատվա՞ծ, թե՞ բարեկամության կամուրջ

«Կարին» երգի-պարի ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը այն կարծիքին է, որ Ջավախքը, որը հայ ազգին տվել է մշակութային տարբեր գործիչներ, այսօր աշխարհին հայտեր ներկայացնելու ոչինչ չունի, առավել ևս բուն Ջավախքում: Ջավախքն այսօր ամուլ է: Եթե ինչ-որ բան կա, ապա դա արտացոլված է ավելի շատ Հայաստանի մայրաքաղաքում և ոչ բուն Ջավախքում: 

«Հայը երբեք ոչ Հայաստանից, ոչ Ջավախքից չի արտագաղթել ստամոքսի խնդրով: Հայը առաջին հերթին ծնող է, հայն արտագաղթում է, երբ չի տեսնում իր երեխայի արժանապատիվ ապագան այդ տարածքում»,- ասում է Գագիկ Գինոսյանը: Արժանապատիվ ապագան, ըստ նրա, կարող է լիենել մի դեպքում, երբ զարգացած են բոլոր ենթակառուցվածքները՝ կան մշակութային օջախներ, կան ուսուցման կրթօջախներ: 

Գագիկ Գինոսյանը կարծում է, որ Ջավախքը պիտի լինի այն կամուրջը, որը կամ կարող է լինել ականապատված, որը կարող է պայթեցնել այդ հարաբերությունները, կամ որ շատ ավելի ձեռնտու է բոլորիս համար, բարեկամության կամուրջ: 

Գեներալ-մայոր, ներքին գործերի նախարարի նախկին տեղակալ, «Արզնի» առողջարանային կենտրոնի տնօրեն, ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Արարատ Մահտեսյանը կարծում է, որ հիմնադրամի միջոցներով պետք է ջավախքցի ուսանողներ գործուղել եվրոպական տարբեր երկրներ, որպեսզի նրանք լավագույն կրթությունը ստանան դրսում և վերադառնան՝ ի նպաստ Ջավախքի կիրառելու իրենց գիտելիքները: 

Վերջինս նաև անդրադարձավ այն հարցին, թե հնարավոր է, որ Վրաստանի իշխանությունները խոչընդոտեն հիմնադրամի գործունեությանը: Արարատ Մահտեսյանը հավաստիացրեց, որ իրենք իրավական կողմը կապահովեն, որպեսզի խնդիրներ չառաջան: 

Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին ասել է,  որ Վրաստանը ողջունում է հայկական կապիտալի ներգրավումը Վրաստանի տնտեսության մեջ: 

«Վրաստանը չի վախենում հայկական կապիտալի զորացումից Ջավախքում, որովհետև Ջավախքը Վրաստանի պետության մի մասն է»,- ասել է Վրաստանի դեսպանը: 

«Սովռանո» ընկերության սեփականատեր, Սոս Սահակյանը հայտարարել է, որ հիմնադրամն արդեն կայացել է: Այժմ պետք է սկսել լուրջ ծրագրեր իրականացնել: ՋԱՀ-ը պետք է գրանցում ստանա Վրաստանում, մասնաճյուղեր բացի տարբեր երկրներում, առաջիկա մեկ տարում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Արգենտինայում, Լիբանանում և Իրանում:

Կարճ հասցե: javakhq.info/u/3391.html
Ջավախք Ջավախքին աջակցություն հիմնադրամ Գագիկ Գինոսյան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :