Թբիլիսիում դատարանի շենքի մոտ բողոքի ակցիա է կազմակերպվել

«Նովոստի-Գրուզիա»-ն հայտնում է, որ Թբիլիսիում դատարանի շենքի մոտ բողոքի ակցիա է կազմակերպվել, որն ուղղված է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայանի դեմ:
Բողոքի ակցիա կազմակերպողները պահանջում են դատապարտել Ախալայային: Ամփոփիչ նիստի ժամանակ դատավորը պետք է լսի պաշտպանական կողմին և այնուհետև հրապարակի մեղադրյալի դատավճիռը:
Նշենք, որ ակցիայի մասնակիցները դեռ վաղ առավոտից հավաքվել են դատարանի մուտքի մոտ: Նրանք պարզել են պաստառներ՝ «Պահանջում ենք արդարադատություն» և «Հանցագործները պետք է պատժվեն» գրություններով: Նրանք նաև կարմիր ձեռնոցներ են հագել, ինչը, նրանց խոսքով, խորհրդանշում է մեղադրյալների ձեռքերի արյունը:
Հիշեցնենք, որ Նավթլուգի ավտոկայանի մոտ հատուկ գործողության ժամանակ 2006թ. հունվարին 3 երիտասարդ էր մահացել: Այն ժամանակ հետաքննությունը հայտարարել էր, որ նրանք պատրաստվում էին բանտից կալանավորների զանգվածային փախուստ կազմակեպել:
Այդ գործով Ախալայային, որը հատուկ գործողության պահին եղել է պատիժների կատարման դեպարտամենտի ղեկավարը, մեղադրանքներ են առաջադրվել Վրաստանի ՔՕ 144-1 հոդվածով (կտտանքներ) և 333 հոդվածի 3-րդ մասով (ծառայողական լիազորությունների չարաշահում), ինչը նախատեսում է 7-15 տարվա ազատազրկում:
Հետաքննության տվյալներով հատուկ գործողության ավարտից հետո, որը համատեղ ծրագրել են Բաչո Ախալայան և Դաթա Ախալայան (այն ժամանակ Վրաստանի ՆԳՆ Սահմանադրական դեպարտամենտի նախկին ղեկավար), պատիժների իրականացման դեպարտամենտի ղեկավարը հատուկ նշանակության ջոկատի ուղեկցությամբ գնացել է №1 բանտ: Իրավապահների վարկածով՝ նրանք այնտեղ «անխղճորեն ծեծել են» կալանավորներին: