Իրակլի Ղարիբաշվիլի. Վրաստանն ամեն ինչ անում է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման համար

Իրակլի Ղարիբաշվիլի. Վրաստանն ամեն ինչ անում է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման համար

Բաթումիում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լրագրողներին հայտարարել է, որ Վրաստանն ամեն ինչ անում է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման համար ու ձեռնարկվում են համապատասխան քայլեր:

Նա ասել է, որ հարաբերությունների հարթման համար ստեղծվել է հատուկ Կարասին-Աբաշիձե ձևաչափ, սակայն տնտեսական հարաբերություններից այն կողմ գործը առաջ չի գնացել:

«Մենք մեր արևմտյան ընկերների խորհրդով ծրագրային բանակցություններ ենք վարում ռուսական կողմի հետ: Մենք բոլոր ուժերով ձգտում ենք ապացուցել, որ մենք պրագմատիկ ենք ու մտադիր ենք բարելավել հարաբերությունները:  Դա տվեց որոշակի հաջողություններ՝ մեր առևտուրն ավելացավ հնգակի, սակայն քաղաքական բաղադրիչը փոփոխության չենթարկվեց»,- ասել է Ղարիբաշվիլին:

Կարճ հասցե: javakhq.info/u/3384.html
Բաթումի Վրաստան Իրակլի Ղարիբաշվիլի

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :