Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պատասխանել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու քննադատությանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պատասխանել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու քննադատությանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պատասխանել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու քննադատությանը և ասել, որ չի ընդունի որևէ դիտողություն մի մարդուց, ով մեղադրվում է բազմաթիվ հանցանքներում:

Նշենք, որ Սաակաշվիլին Facebook-ի իր էջում Ղարիբաշվիլուն անվանել էր Վրաստանի կառավարության ձևական ղեկավար: Սաակաշվիլու քննադատության պատճառ էր դարձել Ղարիբաշվիլու այն հայտարարությունը, որ Աբխազիան պայքարում է իր ինքնորոշման համար:

Սաակաշվիլին կարծում է, որ այդ հայտարարությունը վիրավորում է Վրաստանի համար զոհված հերոսներին և ծանր հարված կհասցնի երկրի ամբողջականությանը: 

Ղարիբաշվիլին հայտարարել է, որ ցանկանում է հիշեցնել բոլորին, որ իրենք երբեք որևէ մեղադրանք չեն ընդունի այն մարդուց, ով մեղադրվում է բազմաթիվ հանցանքներում, որի կառավարման ժամանակ պարբերաբար կտտանքների են ենթարկել մարդկանց ու խաթարվել է Վրաստանի ամբողջականությանը.

«Հենց այդ չմտածված քաղաքականության շնորհիվ Ռուսաստանը ճանաչեց Աբխազիան ու Հարավային Օսիան: Նրա չմտածված քաղաքականության հետևանքը հանդիսացավ այն, որ ներկայումս մեր երկրի տարածքի 20 տոկոսն օկուպացված է: Եվ այդ մարդն այսօր հայտնվում է ու մեզ խելք է սովորեցնում»-ասել է Գարինաշվիլին:

Կարճ հասցե: javakhq.info/u/3383.html
Աբխազիա Վրաստան Իրակլի Ղարիբաշվիլի Հարավային Օսիա Վրաստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :