Զիյա Մամեդով. «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգիծի նախագիծը բաց է այլ երկրների մասնակցության համար

Զիյա Մամեդով. «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգիծի նախագիծը բաց է այլ երկրների մասնակցության համար

Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովը հայտարարել է, որ «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգիծի նախագիծը բաց է այլ երկրների մասնակցության համար:

Մամեդովը նշել է, որ նախագծի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերողները կարող են միանալ 2007 թ.-ի Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև կնքված եռակողմ պայմանագրին:

«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգիծի նախագիծը ավարտին կհասցվի մինչև 2015 թվականը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի տրանսպորտի փոխնախարար Մուսա Փանահովը ասել է, որ Ադրբեջանը և Թուրքիան ստորոգրել են արձանագրություն՝ «Նախիջևան-Կարս» երկաթգծի շինարարության վերաբերյալ:

Մուսա Փանահովը նշել է նաև, որ այս պահին Թուրքիայի մասնագետները աշխատանքներ են տանում Նախիջևանի և Կարսի երկաթգիծը միավորելու համար:

«Նախիջևան-Կարս» երկաթգծի հիմնական հատվածը անցնում է Թուրքիայի տարածքով, իսկ 13 կմ շինարարական աշխատանքներ են իրականացվելու Նախիջևանի տարածքում:

Մուսա Փանահովը ավելացրել է նաև, որ Նախիջևանի տարածքում ևս 160 կմ երկաթգիծ վերանորոգման կարիք ունի: Նախագծի մանրակրկիտ մշակումից հետո այն կներկայացվի կառավարությանը:

Կարճ հասցե: javakhq.info/u/3381.html
Ադրբեջան Թուրքիա Վրսատան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :