Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ քննարկել ազատ առևտրի գոտու ստեղծումը

Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ քննարկել ազատ առևտրի գոտու ստեղծումը

ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծումը: 

«Կարծում եմ, որ Եվրոպայում առողջ դատող ոչ մի մարդ չի վիճի, որ ԵՄ-ի և ՌԴ-ի հարաբերություններին ոչ մի բանական այլընտրանք չկա»,- ասել է նա:

Այս մասին նա հայտարարել է Եվրոպական բիզնեսի ասոցացիայի մեջ մտնող ընկերությունների հետ զրույցում:

Նա նշել է, որ իրենց առաջ տանելով եվրասիական ինտեգրացիան, բաց են մնում նաև այլ երկրների ու տարածաշրջանային միությունների հետ համագործակցելու համար:

Լավրովը նաև ասել է, որ անհրաժեշտ է Մոսկվան ու Բրյուսելը բարելավեն իրենց հարաբերությունները, հատկապես, երբ ԵՄ-ի ու ՌԴ-ի սահմանին «առկա է անկայություն, զինված կոնֆլիկտներ ու աճում է ահաբեկչությունը»:

Ըստ նրա` անընդհատ խնդիր է առաջանում համագործակցության հարցում, եթե կոնկրետ երկարաժամկետ նպատակներ չդրվեն. «Մոսկվայում կարծում են, որ նման բնական նպատակ կարող է լինել միասնական տնտեսական տարածքի փուլային կառուցումը, որը կձգվի Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ ու հիմնված կլինի հավասար ու անբաժանելի անվտանգության ճարտարապետության վրա»,- ասել է նա: 

Կարճ հասցե: javakhq.info/u/3371.html
ԵՄ Ոուսաստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :