Հայաստանում ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ

Հայաստանում ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են Վրաստանի  արտակարգ  և լիազոր դեսպան Թենգիզ  Շարմանաշվիլիի հետ

ՀՅԴ Քրիստափոր Միքայելյան կենտրոնում  հոկտեմբերի 15-ին,, տեղի ունեցավ հանդիպում ՀՅԴ ներկայացուցիչների և Հայաստանում Վրաստանի  արտակարգ  և լիազոր դեսպան Թենգիզ  Շարմանաշվիլիի միջև: Հանդիպմանը ներկա էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ  Հրանտ Մարգարյանը, ՀՅԴ  Բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանը, ՀՅԴ Հայաստանի  Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

Հանդիպման ժամանակ կողմերը անդրադարձան Հայաստանի  և Վրաստանի Հանրապետությունների  փոխհարաբերություններին, երկու երկրների ընդհանուր շահերին և մտահոգություններին: Երկու կողմից էլ տեսակետ արտահայտվեց այն մասին, որ  ներկա աշխարհաքաղաքական զարգացումների շրջագծում առավել չափով կարևորվում է եղբայրական երկու  ժողովուրդների սերտ համագործակցությունը:

Նշվեց, որ  երկու երկրների միջև բնական ու անհրաժեշտ  համագործակցությունը կարող է ապագայի առումով լայն  հորիզոններ բացել  հարևան երկրների համար: Կողմերը անդրադարձան նաև վրացահայության խնդիրներին, անհրաժետ էր քննարկել և միասնաբար լուծումներ գտնել առկա և ծագող  հիմնահարցերին:  Կողմերը հաստատեցին նման շփումները շարունակական դարձնելու  անհրաժեշտությունը:

Կարճ հասցե: javakhq.info/u/3369.html
Վրաստան Հայաստան ՀՅԴ Վրաստան Հայաստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :