Վրաստանի նախագահի բյուջեն կնվազի

Վրաստանի նախագահի բյուջեն կնվազի

Վրաստանի 2015 թվականի բյուջեի նախագծի համաձայն նախագահի բյուջեն ապագայում կկազմի 9 մլն լարի:

2013 թվականի տվյալներով այն կազմել է 15,6 մլն լարի, իսկ 2018 թվականին այն կկրճատվի 42,2 տոկոսով:

Այդուհանդերձ բյուջեի նվազեցումը կապված չէ աշխատակիվների թվի հետ, ներկա պահին նախագահի ադմինիստրացիայում աշխատում է 162 մարդ, 2015 թվականին նախատեսվում է կրճատել 12 աշխատակից, դրան զուգահեռ մյուս աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա 24 տոկոսով և կկազմի շուրջ 4 մլն լարի:

Նախագահական պահուստային ֆոնդը կմնա նույն մակարդակի վրա, ինչպես հիմա`5 մլն լարի:

Ըստ բյուջեի օրենսգրքի ընդհանուր նախագահական գումարը և պետական միջոցները չպետք է գերազանցեն  ծախսային բյուջեի 2%-ը:

Այս օրինագիծը Վրաստանում գործում է 2004 թվականից, իսկ բյուջետային ֆոնդը` 2005 թվականից:

Կարճ հասցե: javakhq.info/u/3360.html
Վրաստան Բյուջետային ֆոնդ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :