Գագիկ Մինասյան.Ռուս-վրացական հարաբերությունները պետք է տեղափոխել ռացիոնալ հարթակ

Գագիկ Մինասյան.Ռուս-վրացական հարաբերությունները պետք է տեղափոխել ռացիոնալ հարթակ

Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը  չի խանգարում Վրաստանի հետ հարաբերություններում, հակառակը՝ այն Հայաստանի և Վրաստանի շահերից է բխում, այս տարածքում երկու քրիստոնյա երկրներ իրար համար խնդիրներ չեն ստեղծի:

Այսօր կայացած ասուլիսին նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

«Հատկապես վերջին շրջանում ավելի պրագմատիկ են դարձել Վրաստանի իշխանությունների ձևակերպումները Ռուսաստանի նկատմամբ: Ռուս-վրացական հարաբերությունները ռացիոնալ հարթակ տեղափոխելն իրատեսական է»,-ասաց նա:

Անդրադառնալով Իրանի հետ հարաբերություններին՝ Գագիկ Մինասյանը նշեց, որ հարաբերությունները բավականին դրական են, սակայն Իրանն իր որոշումներում Արևելքին բնորոշ դիրքորոշում է որդեգրել, չի շտապում: Հայաստանը ևս պետք է չշտապի:

Ինչ վերաբերում է Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերություներին, նա նկատեց, որ դա, ըստ էության, «և, և»-ի գաղափարախոսության հաղթանակն է։

«Կարծեք թե երեք ու կես տարիների ընթացքում մենք կարողանում էինք մեր եվրոպացի գործընկերներին բացատրել, որ «կամ, կամ»-ի սկզբունքը չափազանց պայթյունավտանգ է: Մենք դրա հետևանքները տեսնում ենք Ուկրաինայում: Այս պարագայում մենք ընտրեցինք ԵՏՄ-ի հետ համագործակցության ճանապարհը՝ հայտարարելով, որ ԵՄ-ի համագործակցությունը կշարունակենք այնքանով, որքանով դա չի խանգարի ԵՏՄ-ի հետ համագործակցությանը»,– ասաց նա:

Կարճ հասցե: javakhq.info/u/3349.html
Ռուսաստան Վրաստան Հայաստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :