Թբիլիսիի քաղաքապետի տեղակալ Գեորգի Սոլոմոնիայի գլխավորած պատվիրակությունը Երևանում է

Թբիլիսիի քաղաքապետի տեղակալ Գեորգի Սոլոմոնիայի գլխավորած պատվիրակությունը Երևանում է

«Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու համար Երևան էր ժամանել Թբիլիսիի քաղաքապետի տեղակալ Գեորգի Սոլոմոնիայի գլխավորած պատվիրակությունը: 

Երևանում նրանք հանդիպել են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Ողջունելով և շնորհակալություն հայտնելով հյուրերին հրավերն ընդունելու և տոնը միասին նշելու պատրաստակամության համար՝ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել հայ-վրացական դարավոր բարեկամությունն ու կարևորել համագործակցության խորացումը:

«Լինելով հարևան, գործընկեր ու քույր քաղաքներ՝ ուրախ եմ, որ այսօր Երևանում եք և մեզ հետ տոնելու եք քաղաքի օրը: Միաժամանակ կարևոր է տարբեր ոլորտներում երկկողմ գործընկերային կապերի ընդլայնումն ու զարգացումը: 2013-ի տարեվերջին Թբիլիսի կատարած այցիս ընթացքում բացեցինք Երևանի պուրակը, ինչը մեր մայրաքաղաքների բարեկամության ևս մեկ վկայությունն է»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Գեորգի Սոլոմոնիան շնորհակալություն է հայտնել  ջերմ ընդունելության համար և  Երևանին ու երևանցիներին ուղղված Թբիլիսիի քաղաքապետի շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է փոխանցել տոնի կապակցությամբ:

«Երևանը մեզ համար կարևոր գործընկեր է, և մենք շահագրգիռ ենք էլ ավելի զարգացնել  ձևավորված երկուստեք գործակցային կապերը: Այդ առումով «Էրեբունի-Երևանը» ևս մեկ հնարավորություն է քննարկելու համագործակցության խորացման հետագա քայլերը»,-նշել է Գեորգի Սոլոմոնիան և Թբիլիսիի քաղաքապետի անունից Տարոն Մարգարյանին հրավիրել է հոկտեմբերի վերջին այցելել Վրաստանի մայրաքաղաք՝ մասնակցելու քաղաքի օրվան՝ Թբիլիսոբային նվիրված միջոցառումներին:

Կարճ հասցե: javakhq.info/u/3343.html
Երևան Վրաստան Հայաստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :