Վրաստանի վարչապետը կմասնակցի Փարավան ՀԷԿ-ի բացմանը

Վրաստանի վարչապետը կմասնակցի Փարավան ՀԷԿ-ի բացմանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հոկտեմբերի 11-ին  կմասնակցի Սամցխե Ջավախքում (Հարավային Վրաստան) գտնվող Փարավան  ՀԷԿ-ի բացմանը: 

Բացման արարողությանը կմասնակցեն Վրաստանի փոխվարչապետ,  էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յլդզը և այլոք: 

Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից  հայտնած տվյալների համաձայն ՀԵԿ-ի աշխատանքների ավարտը շրջադարձային իրադարձություն է լինելու Վրաստանի  համար՝ ՀԵԿ-ը զգալիորեն կբարելավի երկրի էներգետիկ մատակարարումը, էներգետիկայի անվտանգությունը և էներգետիկ արտահանումը: 

Օբյեկտի արտադրողականությունը 85 մեգավատ է: ՀԷԿ-ը կառուցված է  Փարավան գետի վրա, որը գտնվում է Սամցխեում՝ Ջավախքի շրջանում, Թուրքիայի սահմանին մոտ:

«Եվրոբանկը-ը հպարտ է, որ նպաստում է երկրում էներգիայով ապահովմանը, և այդ աշխատանքներն ու ջանքերը արդեն տալիս են իրենց պտուղները: Այս նախագիծը շրջադարձային կլինի Վրաստանի համար, քանի որ սա Վրաստանում էներգիայի թարմացման առաջին նախագիծն է, որը մասնավոր կերպով արդեն իրականացվել է: Միևնույն ժամանակ, այն ունի մեծ նշանակություն սահմանային երկու երկրների համար»,-ասել է Բալվաներան:

ՀԷԿ-ի աշխատանքների իրականացման համար Եվրոբանկը հատկացրել է 52 մլն դոլարի վարկ: Միջազգային ֆինանսական կորպորացիան՝ 40,5 մլն դոլարի, և լրացուցիչ 23 մլն դոլար են հատկացրել առևտրային բանկերը:

Օբյեկտը կառուցվել է թուրքական «Անադոլու Գրուպ» ընկերության կողմից:  ՀԷԿ-ը փոխանցման գծով կապված է Ախալցխայի ենթակայանի հետ, որը նույնպես ֆինանսավորվում է Եվրոբանկի կողմից:

Կարճ հասցե: javakhq.info/u/3328.html
Ջավախք Վրաստան Հայաստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :