Վրաստանի հետ Ասոցացման համաձայնագիրը Եվրախորհրդարանը վավերացնելու է 2014 թվականի դեկտեմբերին

Վրաստանի հետ Ասոցացման համաձայնագիրը Եվրախորհրդարանը վավերացնելու է 2014 թվականի դեկտեմբերին

«Մոսկովսկի կոմսոմոլեցը» գրում է, որ Վրաստանի հետ Ասոցացման համաձայնագիրը Եվրախորհրդարանը վավերացնելու է 2014 թվականի դեկտեմբերին: 

Աղբյուրը մեջբերում է Բրյուսելում  գտնվող Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով նախարար Ալեքսի Պետրիաշվիլիի խոսքերը: 

«Եվրախորհրդարանը կողմ է մինչև 2014 թ. վերջը, մասնավորապես` դեկտեմբերին, տվյալ փաստաթղթի վավերացմանը», - հայտարարել է նա: 

Պետրիաշվիլին նշել է, որ համաձայնագիրն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի, երբ այն վավերացնեն Եվրախորհրդարանը և ԵՄ բոլոր անդամ երկրները:

Կարճ հասցե: javakhq.info/u/3326.html
Վրաստան Եվրախորհուրդ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :