Ադրբեջանցիները կրակել են հայ գյուղացու վրա

Ադրբեջանցիները կրակել են հայ գյուղացու վրա

Հակառակորդի կողմից  Տավուշի մարզի 25-ամյա բնակչի նկատմամբ ազգային, ռասսայական կամ կրոնական  շարժառիթով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ  Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե  2014 թվականի հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Չորաթան գյուղի 25-ամյա բնակիչն իր անձնական օգտագործման «ԶԻԼ-130» մակնիշի 59 ՏԼ 042 պետհամարանիշի ավտոմեքենայով,  իր տան շինարարական աշխատանքների համար ավազ տեղափոխելու նպատակով, գտնվել է  Չորաթան գյուղին պատկանող «Ներքին Շեն» կոչվող հանդամասում, որտեղ ադրբեջանական մարտական դիրքերից, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, կրակոցներ են արձակվել բնակչի և նրա մեքենայի ուղղությամբ, որի հետևանքով վերջինիս մեքենայի վրա առաջացել են հրազենային վնասվածքներ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով։

Կատարվում է նախաքննություն։

Կարճ հասցե: javakhq.info/u/3323.html
Ադրբեջան Հայսատան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :