ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ քննքրկել է միջպետական համագործակցության ոլորտներին վերաբերող հարցերը

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ քննքրկել է միջպետական համագործակցության ոլորտներին վերաբերող հարցերը

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ քննքրկել է միջպետական համագործակցության ոլորտներին վերաբերող հարցերը: Վարչապետի հետ հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ոլորտում վերջին տարիներին ձևավորվել են հստակ ուղղություններ: Դրանք ներառում են տրանսպորտի և էներգետիկայի, զբոսաշրջության և գյուղատնտեսության բնագավառները: Գալուստ Սահակյանը կարևորել է Վերին Լարսի սահմանային անցակետի անխափան գործունեությունը:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, արձագանքելով բազմաթիվ հայերի խնդրանքներին, դիմել է Վրաստանի վարչապետին. 

«Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել և աջակցությունը խնդրել՝ դյուրացնելու մշտական կացության իրավունքի տրամադրումը հայազգի վրաստանաբնակ այն քաղաքացիներին, որոնք, մեկնելով արտագնա աշխատանքի, ստացել են այլ երկրների քաղաքացիություն: Վրաստանում օրենսդրական փոփոխությունների հետևանքով նրանք հայտնվել են դժվար կացության մեջ` հնարավորություն չունենալով մշտապես բնակվել իրենց ընտանիքների հետ»:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ողջունելով պատվիրակության անդամներին խորհրդարանում, փաստել է, որ ՀՀ ԱԺ պատվիրակության պաշտոնական այցը Վրաստան երկու երկրների բարեկամության և եղբայրության վկայությունն է: Անդրադառնալով Վրաստանում վիզային ռեժիմին առնչվող օրենսդրական փոփոխություններին` Վրաստանի վարչապետը տեղեկացրել է. «Ասոցացման համաձայնագրի ստորագրման կապակցությամբ մենք ստացել ենք աշխատանքային պլան: Դրանով են պայմանավորված վիզային ռեժիմի նոր կարգավորումները, որոնցից ելնելով՝ հարկ եղավ օրենսդրությունը ենթարկել որոշակի փոփոխության: Պետությանն իրավունք է վերապահված որոշ երկրների կամ քաղաքացիների նկատմամբ արտոնություններ սահմանելու: Այդ հարցին անպայման լուծում կտրվի»,-վստահեցրել է վարչապետը:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ պատվիրակությունն այցելել է նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, որից հետո Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանի ուղեկցությամբ պատվիրակության անդամներն այցելել են Թբիլիսիի Կոմիտասի անվան պանթեոն և ծաղիկներ դրել հայ մեծերի շիրիմներին:

Կարճ հասցե: javakhq.info/u/3322.html
Վրաստան Հայաստան Թբիլիսի headline

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :