Կկայանա ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և Վրաստանի միջխորհրդարանական խմբերի համատեղ նիստը

Կկայանա ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և Վրաստանի միջխորհրդարանական խմբերի համատեղ նիստը

Հոկտեմբերի 8-ին կկայանա Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի և Վրաստանի խորհրդարանի միջև համագործակցության միջխորհրդարանական խմբերի համատեղ նիստը: Նիստը կբացեն ՀՀ ԱԺ փոխնախագահ, համագործակցության խմբի համանախագահ Հերմինե Նաղդալյանը և Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Մանանա Կոբախիձեն:

Նշենք, որ վերջին տարիներին թեև Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական համագործակցության խմբերի աշխատանքները դանդաղել էին, ինչը պայմանավորված էր երկու երկրների ընտրությունների գործընթացի կազմակերպման հետ, սակայն այժմ երկու երկրների միջխորհրդարանական համագործակցության խմբերի աշխատանքներն էականորեն ակտիվացել են: Համագործակցության խմբերի աշխատանքների ակտիվացմանը նպաստել է նաև ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի պաշտոնական այցը Վրաստանի Հանրապետություն:

Կարճ հասցե: javakhq.info/u/3312.html
Վրաստան Հայաստան headline

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1263 : Ցուցադրված է` 1 - 15 :