Գալուստ Սահակյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են առևտրա-տնտեսական համագործակցության հարցերը

Գալուստ Սահակյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են առևտրա-տնտեսական համագործակցության հարցերը

Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 7-ին հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: 

Հիմնականում քննարկման հարցերը վերաբերվել են Հայաստանի և Վրաստանի միջև առևտրա-տնտեսական համագործակցությանը: Իրակլի Ղարիբաշվիլին և Գալուստ Սահակյանը պատրաստակամություն են հայտնել խորացնել այդ համագործակցությունը:

Սահակյանը հայտարարել է, որ վերջին շրջանում երկու երկրների առևտրա-տնտեսական հարաբերություններն ու տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում համագործակցությունը դրական ուղղությամբ են զարգանում: Կողմերը կարևորել են նաև մշակութային համագործակցությունը: 

Նշենք, որ Վրաստան այցի ընթացքում, որը մեկնարկել է հոկտեմբերի 6-ին, Գալուստ Սահակյանը հանդիպել է իր վրացի գործընկեր Դավիթ Ուսուպաշվիլիի հետ, իսկ հոկտեմբերի 7-ին նրան ընդունել է նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Հայկական պատվիրակության այցը Վրաստան կավարտվի հոկտեմբերի 8-ին:

Կարճ հասցե: javakhq.info/u/3309.html
Վրաստան Հայսատան Վրաստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :